четверг, 27 октября 2011 г.

Ինչպես գտնել կորցրած բջջային հեռախոսը



Բջջային հեռախոս կորցնելը ամենավատ բաներից է որ կարող է պատահել
ուսանողի հետ.. չպլանավորված ծախսեր նոր հեռախոս գնելու համար, կորցրած
կոնտակտային համարներ, նկարներ, սիրած երգեր և այլն:Բայց դե հեռախոսը ավելի
հաճախ գողանում են, քան թե կորցնում ենք:  Այստեղ կպատմեմ մի ծրագրի
մասին, որը ինչ-որ չափով հնարավորություն կտա խուսափել այս տհաճ
իրավիճակից: Symbian, Android և Windows Mobile պլատֆորմայի վրա աշխատող
հեռախոսների համար F-Secure ընկերությունը ստեղծել է շատ լավ անվճար
ծրագիր, որի միջոցով կարելի է կորցրած հեռախոսը արգելափակել, իմանալ նրա
գտնվելու վայրը, իմանալ SIM քարտի փոփոխության մասին, իսկ ծայրահեղ
դեպքում ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան: Սկզբի համար պետք է ներբեռնել
F-Secure Anti-Theft ծրագիրը, տեղադրել հեռախոսի մեջ և կարգավորել (ընտրել
գաղտնի կոդը, գաղտնաբառը, հեռախոսի համար որի վրա ուղարկվելու է
ինֆորմացիան ):


Հեռախոսը կորցնելու դեպքում դուք ունեք հետևյալ հնարավորությունները.

1. Արգելափակել հեռախոսը sms ուղարկելով #lock#<your code> տեքստը: Հեռախոսը կմնա արգելափակված մինչև չմուտքագրեք ճիշտ կոդը:

2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրը sms ուղարկելով #locate#<your code>տեքստը:

3. SIM քարտը փոխելու դեպքում հեռախոսը արգելափակվում է և
կարգավորումներում նախապես գրված համարին sms է ուղարկում, նշելով նոր SIM
քարտի տվյալները: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ կերպով:


4. Եթե ոչինչ  չի օգնում և հեռախոսը հետ վերադարձնելու ոչ մի
հնարավորություն չկա, դուք կարող եք ջնջել հեռախոսի մեջ եղած ամբողջ
ինֆորմացիան sms ուղարկելով #wipe#<your code> տեքստը:


Այս ծրագրի խորհուրդ կտամ բոլոր սմարտոններ ունեցողներին, մի քանի րոպե
ծախսեք այս ծրագիրը տեղադրելու համար և հհանրավոր է այն հետագայում ձեզ
վերադարձնի ձեր հեռախոսը 


P.S. Սա էլ վիդեո որը ցույց է տալիս թե ինչպես է աշխատում ծրագիրը:



Комментариев нет:

Отправить комментарий

ՀԱՏԱԴԱՐՁ ԿԱՊ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՌԱՑԻԱՅԻ ՀԵՏ

ՀԱՏԱԴԱՐՁ ԿԱՊ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՌԱՑԻԱՅԻ ՀԵՏ


ODNOKLASSNIKI.RU
FACEBOOK.COM
MYFRIENDA.AM
TWITTER.COM
AZAT.SITE@YANDEX.RU  - E-MAIL

Չատ

LinkWithin

Azat Hajatyan 's Blog